14 հոկտեմբերի 2010 - 17:16 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար հաճելի կլիներ, եթե «Մետալուրգը» բարձր տեղ զբաղեցնի և մասնակցի եվրոգավաթներին

Հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի 13-րդ տուրում ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգը» կընդունի Դոնեցկի «Շախտյորին»:

Մխիթարյանը խոստովանել է, որ «Մետալուրգի» հետ խաղն առանձնահատուկ է իր համար, քանի որ նա հանդես է եկել այդ ակումբում: « Ինձ համար հաճելի կլիներ, եթե «Մետալուրգը» բարձր տեղ զբաղեցներ և մասնակցեր եվրոգավաթներին»,-ասել է Մխիթարյանը, հաղորդում է «Շախտյորի»պաշտոնական կայքը: