Նոտարական և փաստաբանական գրասենյակներում նույնպես հսկիչ-դրամարկղային մեքենաներ կհայտնվեն![]() 14 հոկտեմբերի 2010 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում փոփոխություններ է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում: Ինչպես հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հարկային մարմինների աշխատանքի բարելավման նպատակով 2011 թվականին նոր ՀԴՄ-ներ կհայտնվեն, որոնք կկիրառվեն նոտարական և փաստաբանական գրասենյակներում, առևտրի կետերում, ընդ որում, դրանք չեն կիրառվի ֆինանսա-բանկային ոլորտում: Նրա խոսքով, հաշվի առնելով բիզնեսի բեռնվածությունը` այդ մեքենաները կներդրվեն 2013-2015թթ. ընթացքում: Գագիկ Խաչատրյանն ասել է, որ ՀԴՄ բացակայության դեպքում տուգանքը կկազմի 150 հազ. դրամ, կրկնակի խախտումը կտուգանվի 300 հազ. դրամով: Բացի դրանից, նրա խոսքով, առևտրի կետերի փակման տեսքով պատժամիջոցը կարելի է փոխարինել միջին օրական շահույթի 2%-ի գանձմամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |