Գարի Բարդին. «Անճոռնի ճուտիկը» ինքնակենսագրական ֆիլմ չէ![]() 14 հոկտեմբերի 2010 - 21:43 AMT PanARMENIAN.Net - «Ես վերցրել եմ «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը հանդուրժողականության մասին «Ադաջիո» ֆիլմի թեման զարգացնելու համար: «Անճոռնի ճուտիկը» ցույց է տալիս, թե ինչպիսին է մյուսներից տարբերվող մարդկանց կյանքը սովորական մարդկանց միջավայրում»,- ասել է ռեժիսոր և անիմատոր Գարի Բարդինը հոկտեմբերի 14-ին Երևանում մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, Հանս-Քրիստիան Անդերսենը խիստ հեքիաթասաց է, որը պատրաստում է երեխաներին ոչ քաղցր կյանքի: Նա նաև նշել է, որ նա շատ երջանիկ մանկություն է ունեցել, ուստի չի կարելի «Անճոռնի ճուտիկն» անվանել ինքնակենսագրական ֆիլմ, սակայն, նրա խոսքերով, ամեն մարդ ունի իր գաղտնիքները և իր վերքերը, որոնք մնում են մինչև կյանքի վերջը: Ֆիլմում հնչող Չայկովսկու երաժշտության մասին նա նշել է, որ իր համար կարևոր էր հանդիսատեսին ստիպել մտածել, որ երաժշտութունը գրվել է հատուկ այդ ֆիլմի համար, և հավելել է, որ համադրել է Անդերսենին և Չայկովսկուն նրա համար, որ իր համար նրանք չդասավորված ճակատագրով տղամարդիկ են:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |