«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 76 մլրդ դրամ:
Ծրագրով նախատեսվում է, որ առաջին շենքի շինարարությունը կավարտվի 2012-ին նոյեմբերի 30-ին, իսկ մյուս երկու շենքերի շինարարությանը ընկերությունը ձեռնամուխ կլինի 2011-ի փետրվարին: Նախատեսվում է, որ ողջ բնակելի համալիրի կառուցումը կավարտվի 2013-ին: Ծրագրի հնարավոր մասնակիցները կարող են դառնալ երիտասարդ ընտանիքները, որոնց ընդհանուր տարիքը չի գերազանցում 70 տարեկանը: Տվյալ պահին բնակարան ձեռք բերելու հայտ է ներկայացրել 260 մարդ:
Շահառուների 60 տոկոսը ցանկանում է բնակարանի արժեքը վճարել հիփոթեքային վարկի միջոցով, մնացածը` կանխիկ: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2010-ի դեկտեմբերի 1-ն է, սպասվում է, որ ծրագրին կմիանան շուրջ 500 շահառուներ, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Կապանից:
Լրագրողների հետ զրույցում Կապանի մի բնակիչ, որն արդեն հայտ է ներկայացրել բնակարան ձեռք բերելու համար, նշել է, որ նրա ընտանիքը խնդիրներ է ունեցել բնակարանի հետ կապված, իսկ այդ ծրագիրը հնարավորություն է տալիս մատչելի պայմաններոով լուծել բնակարանի խնդիրը: