15 հոկտեմբերի 2010 - 15:24 AMT
Կովկասի չկարգավորված հակամարտությունները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, գտնում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը

Կովկասի չկարգավորված հակամարտությունները սպառնաիք են տարածաշրջանային անվտանգության համար; Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Թբիլիսիում՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մենք քննարկեցինք երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Մենք հանգամանորեն քննարկեցինք չկարգավորված հակամարտությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոսեցինք այն մասին, թե ինչպես են դրանք կապված տարածաշրջանային անվտանգության հետ: Վաշաձեն տեղեկություններ տրամադրեց Աբխազիայի ու Հարավայի Օսեթիայի մասին»,-ասել է Մամեդյարովը:

Ըստ Մամեդյարովի, հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ հարցեր: «Կան խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնց ակտիվ մասնակցում են Ադրբեջանն ու Վրաստանը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսվում է շահագործման հանձնել 2012թ. վերջում, կամ 2013թ. սկզբին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Գրուզիա օն-լայնը»: