Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է![]() ![]() PanARMENIAN.Net - Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լոս Անջելեսի «Համայնապատկեր» ամսագրի խմբագիր Սարո Գյոդակյանը: Ըստ նրա, Սփյուռքի հայկական թերթերը հովանավորների կարիք ունեն: Իր հերթին «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը նշել է, որ նոր սփյուռքը այնքան էլ չի կարևորում ընթերցանությունը: «Ժամանակակից Սփյուռքում արդեն չկա թերթերի ու ամսագրերի բաժանորդագրության ավանդույթ»,-ասել է նա՝ հավելելով, որ իր տպաքանակի մեծ մասը «Օրեր» ամսագիրն անվճար է տարածում: Իր հերթին «Asbarez» թերթի խմբագիր Աբո Պողիկյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրը կադրերն են, այսինքն լեզվին լավ տիրապետող և Լոս Անջելեսի հայ համայնքի խնդիրներին ծանոթ լրագրողների պակասը: Ըստ նրա, թերթի բոլոր աշխատակիցները կամավորներ են, որոնք անվճար են աշխատում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |