18 հոկտեմբերի 2010 - 18:11 AMT
ԼՂՀ-ում սկսվել են ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: