18 հոկտեմբերի 2010 - 18:14 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լիտվա

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լիտվա, որտեղ հոկտեմբերի 19-ից 24-ը տեղի կունենան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 11-րդ ընտրական խմբի հանդիպումները: Հայկական թիմի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի և Լիտվայի հավաքականները, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը հրապարակել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը`

Դարպասապահներ

Տիգրան Դավթյան «Բանանց»

Կարեն Իսրայելյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»

Արգիշտի Պետրոսյան «Բանանց»

Գրիշա Խաչատրյան «Բանանց»

Ալեն Համբարձումյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Արտուշ Քերոբյան «Փյունիկ»

Հայկ Հունանյան «Փյունիկ»

Դավիթ Մինասյան «Փյունիկ»

Դավիթ Սուջյան «Բանանց»

Նարեկ Գյոզալյան «Բանանց»

Գագիկ Պողոսյան «Փյունիկ»

Վալտեր Պողոսյան «Բանանց»

Հարձակվողներ

Խորեն Մանուչարյան «Փյունիկ»

Վահագն Այվազյան «Իմպուլս»

Խաչատուր Ավետիսյան «Բանանց»

Մրցաշարի խաղացանկը`

19.10.10 Իսրայել-Հայաստան

19.10.10 Իսպանիա-Լիտվա

21.10.10 Իսպանիա-Հայաստան

21.10.10 Լիտվա-Իսրայել

24.10.10 Իսրայել-Իսպանիա

24.10.10 Հայաստան-Լիտվա