Հայաստանը 124-րդ տեղում է Facebook սոցիալական ցանցի օգտվողների քանակով

Հայաստանը 124-րդ տեղում է Facebook սոցիալական ցանցի օգտվողների քանակով

PanARMENIAN.Net - Հայաստանը 124-րդ տեղում է Facebook սոցիալական ցանցի օգտվողների քանակով աշխարհի 213 երկրների թվում: Նման վիճակագրություն է հրապարակել Facebackers կայքէջը: Ըստ վարկանիշի, Հայաստանում Facebook-ի այցելուների քանակը հասնում է 84 980, ինչը բնակչության 2,86 տոկոսն է կազմում: Ըստ հետազոտությունների, այցելությունները Facebook Հայաստանում ինտերնետից օգտվողների թվում կազմում են 40,82 տոկոս, ընդ որում աճը վեց ամսում կազմել է 5 780 մարդ: Ըստ աղբյուրի, կանայք Հայաստանում առավել ակտիվ են օգտվում Facebook-ից, քան տղամարդիկ՝ 55 տոկոս: Facebook-ի ամենաակտիվ տարիքային խմբերը 18-24-տարեկաններն են (40%) և 25-34 տարեկանները (31%):

Տարածաշրջանում Facebook-ի օգտվողների թվով առաջատարը Թուրքիան է, որը 4-րդ տեղում է (22 943 100 օգտվող, կամ բնակչության 29.49 %): 86-րդ տեղում է Վրաստանը 367 480 ցուցանիշով (բնակչության 7.99 %): 96-րդ տեղում է Ադրբեջանը, որտեղ Facebook-ից օգտվում է 216 860 մարդ (բնակչության 2.61 %):

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---