Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Աշխարհում հակամարտությունները շատ են և դրանք, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտությունը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Զուգահեռաբար մեզ ոգևորում է վերջերս Թուրքիայի ու Հայաստանի միջև սկսված երկխոսությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը և ՄԱԿ-ը ևս պատրաստ է իր ավանդը ներդնել այդ հարցի լուծման գործում»,-ասել է նա: Պան Գի Մունը Ստրասբուրգում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 60-ամայակի տոնակատարության կապակցությամբ, որը բացվել է ստորագրության համար Հռոմում 1950թ. նոյեմբերի 4-ին:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---