Հայաստանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում կներկայացնեն 45 ըմբիշներ19 հոկտեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-24-ը Վանաձորում կանցնի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ նվիրված Օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և Աշխարհի գավաթի գավաթակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, մրցաշարին կմասնակցեն մարզիկներ 7 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից ու Իսրայելից: 15-րդ ավանդական մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 63 հազար դոլար: Հայաստանի հավաքականի կազմում 45 ըմբիշ կա: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ բոլոր մարզիկները մրցաշարին են նախապատրաստվել սեփական մարզիչների հետ: «Աշխարհի առաջնությունից հետո հավաքականը համատեղ հավաք չի անցկացրել: Իսկ արդեն այդ մրցաշարից հետո կձևավորվի նոր կազմը, որը պատրաստ կլինի այլ միջազգային մրցաշարերի»,-ասել է Բաղդադյանը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |