Մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զիջել է Իսրայելի հավաքականին

Մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զիջել է Իսրայելի հավաքականին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին մինչև 19 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայում անց է կացրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը:

Հավաքականի մրցակիցն էր Իսրայելի հավաքականը, որին հայ ֆուտբոլիստները զիջեցին 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին՝ Միր Ագջաևը անկյունայինից հետո գնդակը ուղարկեց Կարեն Իսրայելյանի դարպասը: 3 րոպե անց Դոր Միխան կրկնապատկեց հաշիվը:

Խաղի ավարտին Իսրայելի հավաքկանի ֆուտբոլիստները ևս մեկ գնդակ խփեցին, գոլի հեղինակ դարձավ Զեդան Ամարը:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ հոկտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---