Անահիտ Բախշյան. Ինտերնետում զետեղված դպրոցում բռնության պատկերները վկայում են հասարակության առողջացման մասին

Անահիտ Բախշյան. Ինտերնետում զետեղված դպրոցում բռնության պատկերները վկայում են հասարակության առողջացման մասին

PanARMENIAN.Net - «Եթե նախկինում երեխաները հնարավորություն ունենային զետեղել Ինտերնետում դպրոցում բռնության դրվագները պատկերող տեսանյութեր, ինչպես դա վերջերս է արվում, ապա մենք ավելի սարսափելի կադրեր կտեսնեինք, քանի որ նախկինում բռնությունը կիրառվում էր դպրոցում կարգապահության հաստատման համար»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հոկտեմբերի 19-ի մամլո ասուլիսում: Ըստ նրա, այն, որ այժմ երեխաները սովորել են պաշտպանել իրենց իրավունքները, վկայում է հասարակության առողջացման մասին:

Միևնույն ժամանակ, ըստ Անահիտ Բախշյանի, նույնիսկ ամենաօրինակելի աշակերտները կարող են ձախողել դասը և նույնիսկ դրդել ուսուցչին բռնության: Ուստի, ուսուցիչն այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի, որ չենթարկվի դպրոցականների սադրանքներին:

«Ուսուցիչ լինելը, ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում»,-ասել է հոգեվերլուծաբան Ռուբեն Պողոսյանը՝ հավելելով, որ ժամանակակից փոփոխվող աշխարհում մեկ բան անփոփոխ պետք է մնա. ուսուցչի հեղինակությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---