Թուրք հակերների հարձակմանն ենթարկված Կովկասի ինստիտուտի կայքի աշխատանքը մասնակիորեն վերականգնվել է

PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի կայքի աշխատանքը, որը հակերների հարձակման էր ենթարկվել հոկտեմբերի 19-ին, մասնակիորեն վերականգնվել է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի ծրագրման բաժնի ղեկավար Նինա Իսկանդարյանը, այս պահի դրությամբ կայքի աշխատանքը լիովին վերականգնված է Google Chrome բրաուզերի համար, ինստիտուտի մասնագետներն աշխատում են Firefox բրաուզերի շտկման ուղղությամբ:

Կովկասի ինստիտուտը ուսումնական ու գիտական կենտրոն է, որի շրջանավարտների թվում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի ու Ղրղզստանի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---