Երուսաղեմի պատրիարքությունը չի կարողանում լուծել առկա խնդիրները19 հոկտեմբերի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանն արդեն 92 տարեկան է, և դրա հետ կապված նա արդեն չի կարող արդյունավետ կառավարել Երուսաղեմի պատրիարքությունը: Այդ պատճառով ծագում են շատ խնդիրներ, որոնք կապված են եկեղեցուն պատկանող կալվածքների հետ և համարվում են եկեղեցու միակ եկամուտը, որն աղետալի վիճակում է»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է «Հայկական Երուսաղեմ» թերթի գլխավոր խմբագիր Նահապետ Մելքոնյանը: «Եթե մի քանի տարի առաջ եկեղեցում 10-ից 1-ն էր խոսում արաբերեն, ապա հիմա` 10-ից 7-ը»,- նշել է Մելքոնյանը և հավելել, որ հայ երիտասարդության միայն կեսն է հաճախում հայկական վարժարան, որտեղ տարեց տարի ավելանում է հրեա դասախոսների թիվը, իսկ հայ մանկավարժները հրաժարական են տալիս: Մելքոնյանի խոսքերով, այդ խնդիրների լուծումը կարող է դառնալ աթոռակից պատրիարքի ընտրությունը: «Այդ հարցը կարող է դիտարկվել Երուսաղեմի ընդհանուր հոգևոր ժողովում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 8-10-ը»,- նշել է Մելքոնյանը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |