Կարեն Աղեկյանի կարծիքով, տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 1 մլն հայ, չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - «Հետխորհրդային տարածքում, մասնավորապես, Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում, հայկական համայնք չկա, կան փոքր հայկական միություններ: Այդ մասին «Սարդարապատ» շարժման կողմից նախաձեռնած այլընտրանքային խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով նիստում ասել է «Անիվ» ամսագրի (հրատարակվում է Ռուսաստանում և Բելառուսում) խմբագիր Կարեն Աղեկյանը: Նրա խոսքերով, հիմնականում գործարարներն իրենց բիզնեսն ապահովելու համար շփման մեջ են մտնում երկրի իշխանությունենրի հետ և իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հայկական համայնքի «ճիշտ պահվածքի» համար: Մասնավորապես, խոստանում են, որ համայնքը քաղաքականապես ակտիվ չի լինի, հատկապես ապրիլի 24-ին:

Միաժամանակ Աղեկյանը նշել, է որ Հյուսիսային Կովկասում հայերի միայն 40 տոկոսն է կարծում, որ պատկանում է ՀԱԵ-ին, մոտավորապես նույնքանը կարծում է, որ պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Նրա խոսքերով, հիմնականում այդպես են կարծում մարդիկ, որոնք վերջերս են լքել իրենց հայրենիքը:

Կարեն Աղեկյանը նաև խոսել է հայկական դպրոցների բացակայության մասին, որտեղ ուսուցանում են հայոց լեզու: «Նախկինում Ռուսաստանում գործում էր 10-12 դպրոց, որտեղ դասավանդում էին հայոց լեզու, հիմա դա էլ չկա, չկա նաև պահանջարկ»,- նշել է նա և հավելել, որ տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի տարածքում բնակվում է շուրջ 1 մլն հայ, չի համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---