Երևանում բացվել է ՌԴ իրավական տեղեկատվության հասանելիության հանրային կենտրոնը20 հոկտեմբերի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ՌԴ իրավական տեղեկատվության հասանելիության հանրային կենտրոնը՝ ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» դաշնային գործակալության ներկայացուցչության բազայի վրա: Ինչպես նշել է Հայաստանում «Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, կենտրոնը լուրջ աջակցություն կհանդիսանա իրավագետների, գործարար մարդկանց, ուսանողների , դասախոսների, բոլոր նրանց համար, ով պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Իրավական տեղեկատվությունը ներառում է դաշնային մակարդակի օրենսդրության ողջ ծավալը, ՌԴ սուբյեկտների իշխանության մարմինների իրավական ակտերը, ինչպես նաև 1917թ. մինչ օրս տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը: Փաստաթղթերի ընդհանուր ծավալը 1,4 մլն է: Հատուկ ծրագրերը թույլ կտան արագ գտնել անհրաժեշտ փաստաթուղթը, նույնիսկ եթե նրա ճշգրիտ տվյալները հայտնի չեն: Շաբաթական երկու անգամ այդ ընթացքում ՌԴ-ում ընդունված բոլոր իրավական փաստաթղթերը կներմուծվեն համակարգ, որը հասանելի կլինի նաև ինտերնետում www.pravo.fso.gov.ru հասցեով: CD-կրիչների վրա այդ տեղեկատվական բազան կփոխանցվի նաև ՌԴ բուհերի հայաստանյան բաժանմունքներին: Ինչպես նշել է ՌԴ պահպանության դաշնային ծառայության հատուկ կապի ու տեղեկատվության բաժնի պետ Սերգեյ Տյագունովը, մինչև տարեվերջ նման իրավական կենտրոններ կբացվեն Լեհաստանում և Մարոկկոյում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱԽ քարտուղար. Նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է առարկայական փուլ, գնդակն ԱՄՆ դաշտում է Նա նշել է, որ մեկից կախվածությունը պետք է փոխարինել շատերից կախվածության Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրություն կբացվի Գյումրիում Ցուցադրության ավարտից հետո ամբողջ հավաքածուն կնվիրաբերվի Երևանի Շառլ Ազնավուրի թանգարանին Հրազենային վնասվածքից պայմանագրային է մահացել Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն Մարագոս․ Արևելյան գործընկերությունն օգտակար հարթակ է ՀՀ-ԵՄ սերտացման համար Նա ասել է, որ նշված գործընկերությունը լավ արդյունքներ է գրանցել |