Ռուսական հանրագիտարանում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը

Ռուսական հանրագիտարանում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը

PanARMENIAN.Net - «Մենք բաց նամակով դիմել ենք Հայաստանի բոլոր ատյաններին, ինչպես նաև «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանի» խմբագրություն՝ խնդրելով վերանայել հանրագիտարանում զետեղված տեղեկությունները»,-հոկտեմբերի 21-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Անկախ» շաբաթաթերթի խմբագիր Վարդուհի Իշխանյանը:

Նա նշել է, որ Երևանի գրախանութներում վաճառվում է «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանը», որտեղ ասվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը, իսկ հիմնական կրոնը ուղղափառությունն է (Հայ առաքելական եկեղեցի) և իսլամը (շիաներ): Հանրագիտարանը նաև կեղծ տեղեկություններ է պարունակում ղարաբաղյան հակամարտության մասին: Մասնավորապես, Արցախն այնտեղ ներկայացված է որպես «Ադրբեջանի պատմական տարածք, որը հիմնականում բնակեցված է հայերով»:

Այդ կապակցությամբ Վարդուհի Իշխանյանն ու լրագրող Անի Գասպարյանը կոչ են արել հանրությանը իրենց վրդովմունքն ու բացասական վերաբերմունքը հայտնել այս երևույթի հանդեպ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---