«Ցեղասպանության որբերը»փաստագրական ֆիլմն ներկայացվել է EMMY մրցանակաբաշխությանը: Ինչպես հաղորդում է Armenoid Team-ը, կարճամետրաժ ֆիլմը պատմում է Բեյրութի մոտ գտնվող Անթուրայի հայկական որբանոցի մասին, որտեղ ապրող 1000 որբերը թուրքացվել են: Այդ մասին պատմում է Մորիս Միսաք Քելեչյանը The Independent-ի տեսաբան Ռոբերտ Ֆիսքի հետ միասին, որը գրում է Հայոց ցեղասպանության մասին: 18-րոպեանոց ֆիլմի պրեմիերան կայացել է 2010-ի ապրիլի 24-ին, և նրանում ընդգրկված են որբանոցում ապրած մարդկանց հիշողություններ: EMMY-ին առաջադրված է ֆիլմի 1 ժամանոց տարբերակը, որի վրա ներկա պահին աշխատում է Armenoid Team-ը, ֆիլմում ընդգրկվել է նաև Ռոբերտ Ֆիսքի հարցազրույցը:
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 150 հազար երեխաներ կորցրել են ծնողներին: ԱՄՆ Կոնգրեսի մերձարևելյան բյուրոյի տվյալներով, որբ է մնացել 132 հազար երեխա: