Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO վարկածներով տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը հաջորդ շաբաթ սպարինգ-մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ:
«Չեմ կարող համբերել, թե երբ եմ ռինգ դուրս գալու Մենիի հետ»,- ասել է Մարտիրոսյանը, որի մարզիչ Ֆրեդդի Ռոաչը 1000 դոլար էր խոստացել այն բռնցքամարտիկին, ով կկարողանա սպարինգում նոկաուտի ենթարկել իր մեկ այլ սան Մենի Պակյաոյին:
Այդ սպարինգը կօգնի Պակյաոյին պատրաստվել Անտոնիա Մարգարիտոյի դեմ մենամարտին, իսկ Մարտիրոսյանին` լավ հանդես գալ մենամարտում, որը նշանակված է դեկտեմբերի 18-ին Պավել Վոլակի դեմ (Լեհաստան):
«Պակյաոն չի պայքարի իմ դեմ, բայց ես հասա նրան, որ հանդիպում եմ լավագույն բռնցքամարտիկների հետ: Ես ցույց կտամ այն ամենը, ինչին ընդունակ եմ» ,- Մարտիրոսյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: