Նիստերի վերակառուցված դահլիճը յուրօրինակ նվեր է Հայաստանի խորհրդարանին![]() 22 հոկտեմբերի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Հայաստանի խորհրդարանում կայացել է նիստերի վերանորոգված դահլիճի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խորհրդարանի պատգամավորներ: Հովիկ Աբրահամյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ԱԺ նիստերի դահլիճի վերակառուցմանն աջակցելու համար: «Նիստերի վերանորոգված դահլիճը յուրօրինակ նվեր է Հայաստանի խորհրդարանին»,- ասել է Աբրահամյանը և հավելել, որ դահլիճի վերակառուցումը և տեխնիկական հագեցումը շատ կարևոր են երկրի խորհրդարանի արդյունավետ գործունեության տեսանկյունից: Նրա խոսքերով, դահլիճի օվալաձև տեսքն ընտրված է ոչ պատահաբար, քանի որ այն խորհրդանշում է հավասարություն և համագործակցություն: «Խորհրդարանը քաղաքական պայքարի հարթակ է, բայց դա չի նշանակում, որ այն փոխադարձ վիրավորանքների առիթ պետք է տա: Խորհրդարանում պետք է իշխի հարգանքի և վստահության մթնոլորտը»,- ասել է ԱԺ նախագահը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնել է նիստերի դահլիճը և շնորհավորել խորհրդարանականներին բացման կապակցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |