«Ես տպավորված եմ Հայաստանի խորհրդարանի նիստերի դահլիճի վերանորոգումով , որը դարձել է ժամանակակից և հարմարավետ աշխատանքի համար»,- ՀՀ ԱԺ նիստերի վերանորոգված դահլիճի հանդիսավոր բացման արարողությայն ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքերով, յուրաքանչյուր խորհրդարանական կոչված է ներկայացնել ժողովրդի կամքը և բնակչության բոլոր շերտերի շահերը: «Մենք ընտրել ենք զարգացման ժողովրդավարական ուղին, և ես հսկայական կարևորություն եմ տալիս մեր ժողովրդի որոշմանը: Այս ոլորտում մեր աշխատանքը չպետք է ընդհատվի: Մենք պետք է այդ ուղին անցնենք համակարգի մշտական կատարելագործմանը զուգահեռ»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանը կարևոր դեր է խաղում իշխանության ճյուղերի բաժանման և հավասարակշռման գործում: «Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ ԱԺ-ն կառավարության հետ կիսել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու լուծը: ՀՀ կառավարության և խորհրդարանի համատեղ գործողությունների արդյունքում չի կրճատվել ուսուցիչների աշխատավարձը, ժամանակին են վճարվել կենսաթոշակները և պահպանվել են բանակի մարտունակության բարձրացման տեմպերը»,- ասել է Հայաստանի նախագահը: