Վերջին տարիներին Հայաստանի ագրարային, պարենային համակարգում զգալի առաջընթաց է գրանցվել, այն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 25-30 տոկոսը, ասել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը համալսարանի 80-ամյակին նվիրված նիստում: Ըստ նրա, երկրի աշխատունակ բնակչության շուրջ 45 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «ՀՀ նախագահի անմիջական աջակցության շնորհիվ արդեն լուծվում են ոլորտի հիմնական խնդիրները, օրինակ սերմնաբուծության և ոռոգման համակարգի վերականգնումը: Ընդ որում ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներն են տնտեսվարող սուբյեկտների փոքր չափերն ու թերզարգացած ենթակառուցվածքները:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ բացվեց ՀՊԱՀ պատմության թանգարանը: