Դավիթ Նալբանդյանը Open Sud de France-2010 մրցաշարում իր ելույթը սկսել է հաղթանակով27 հոկտեմբերի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակով նշանավորեց իր վերադարձը ATP Tour ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո: Հոկտեմբերի 26-ին Open Sud de France-2010 մրցաշարի մեկնարկային ռաունդում ATP վարկանիշով 31 համար հանդիսացող Նալբանդյանը խաղացել է 68-րդ տեղը զբաղեցնող Մարսել Գրանոլյերսի հետ: Նալբանդյանը պարտության է մատնել Գրանոլյերսին երկու սեթերում 6:4, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե: Նա երկրորդ անգամ էր հաղթանակ տանում իսպանացու նկատմամբ, հաղորդում է gotennis.ru-ն: Ներկա մրցումների երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը պետք է մրցի ֆրանսիական «դերբիում» ուժեղագույն թենիսիստի հետ, որում դեմ առ դեմ հանդիպելու են Նիկոլյա Մայուն և Ժիլ Սիմոնը: Պետք է նշել, որ այս սեզոնում վերջին անգամ Նալբանդյանը խաղացել է սեպտեմբերի կեսին Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա (5:0) կիսաեզրափակիչ խաղում: Այդ ժամանակ նա պարտվել էր Գաել Մոնֆիսին: Մոնպելյեի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Նալբանդյանը մտադիր է ելույթ ունենալ իսպանական Վալենսիայի և շվեյցարական Բազելի մրցաշարերում, ինչպես նաև Փարիզում, որտեղ նոյեմբերի 7-ին սկսվելու է «Մաստերսը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |