ՀՀ ԱԺ նիստն այսօր սկսվեց լռության րոպեով![]() 27 հոկտեմբերի 2010 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «11 տարի է անցել 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, որի հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն որդիներին, որոնք ծառայում էին իրենց ժողովրդին: Նրանք մեծ պլաններ ունեին և կամք դրանք իրագործելու համար»,- հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թվելով մահացածների անունենրը` նա նշել է, որ այդ մարդիկ «հայոց պետականության կայացման կարևորագույն մասն են և առաջարկել է պատգամավորներին մեկ րոպե լռությամբ հարգել նրանք հիշատակը: 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի անդամները սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:
![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |