Հայաստանի նախագահը մեկնել է Աստրախան27 հոկտեմբերի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ Աստրախանի մարզ` մասնակցելու Աստրախան քաղաքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների նախագահների միջև, որից հետո նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախագահ Սարգսյանը Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հովվի, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայցելի նաև քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ կդնի հուշարձան-խաչքարին: Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |