ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» թեմայով ուսանողական ռեֆերատների մրցույթ27 հոկտեմբերի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով երիտասարդության դերը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հայտարարում է ռեֆերատների մրցույթ «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ընդհանուր թեմայով: ՀՀ բոլոր բուհերի տնտեսագիտական, իրավաբանական և այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին` իրենց ռեֆերատներում պատասխանելով հետևյալ հարցերից որևէ մեկին. որո՞նք են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրերը և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել, ի՞նչ պետք է անեն շուկայի մասնակիցները Հայաստանի կապիտալի շուկան զարգացնելու նպատակով, ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի կապիտալի շուկան կարգավորող մարմինները` շուկան զարգացնելու նպատակով, ինչպե՞ս կարելի է բարձրացնել բնակչության հետաքրքությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ, ինչպիսի՞ նոր գործիքներ կարող են կիրառվել Հայաստանի կապիտալի շուկայում: Մրցույթը կմեկնարկի 2010թ. նոյեմբերի 1-ին և կավարտվի 2010թ. դեկտեմբերի 30-ին: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի Մրցույթ էջում: Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգև, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաև հրավեր «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ և կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ, հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |