Չի Ֆուն Չան. Հայաստանում է գտնվում «Սինոփսիսի» գիտական ներուժի 10 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում «Սինոփսիսի» գիտական ներուժի 10 տոկոսը: Նման տվյալներ է հրապարակել Synopsys Inc նախագահ Չի Ֆուն Չանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ամբողջ աշխարհում «Սինոփսիսի» ճարտարգետների թիվը հասնում է 5000, իսկ Հայաստանում աշխատում է շուրջ 500 մասնագետ: «Հայաստանն որոշակի ազդեցություն ունեցավ «Սինոփսիսի» ընդհանուր հաջողության վրա: Կա շատ կարևոր արտադրանք, որը նախագծվել է Հայաստանում»,-ասել է Չի Ֆուն Չանը:

Իր հերթին Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանն ասել է, որ այսօրվա դրությամբ ընկերության ամենագլխավոր խնդիրներից մեկը պրոֆեսիոնալ կադրերի պակասն է: «Այս տարի մենք աշխատանքի ենք ընդունել 40 ճարտարագետի և ևս 40 տեղ թափուր է մնում: Եթե մենք գտնենք այդ մասնագետներին Հայաստանում, անպայման կընդունենք նրանց աշխատանքի»,-ասել էԳոլդմանը:

Հոկտեմբերի 26-30 Հայաստանում ընթանում է Synopsys-ի շաբաթը, որի շրջանակներում տեղի կունենա նաև նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Synopsys Inc նախագահ Չի Ֆուն Չանի հետ, նախատեսվում են նաև վարպետության դասեր ուսանողների և մասնագետների համար: Շաբաթվա շրջանակներում տեղի կունենա նաև աշակերտներին ու ուսանողներին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը, տեղի կունենա ArmTech 2010 սեմինարը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---