«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» շուկա է ներմուծել կորպորատիվ բանկոմատային քարտերի ծառայություն![]() 1 նոյեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն կորպորատիվ հաճախորդների համար ներմուծել է նոր ծառայություն` կորպորատիվ բանկոմատային քարտեր (http://www.hsbc.am/1/2/hy/business/general-banking-services/corporate-atm-cards): Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, քարտերը կազմակերպությունների ղեկավարներին և լիազորված անձանց հնարավորություն են ընձեռում օրական մինչև 3 մլն ՀՀ դրամ կանխիկացումներ իրականացնել «Էյչ-Էս-Բի-Սի»-ի բանկոմատային ցանցից, որը ամենատարածվածն է Երևանում: Բանկոմատի միջոցով թե' դրամային և թե' արտարժութային հաշիվներից կանխիկացման գործարքներն անվճար են: Կորպորատիվ բանկոմատային քարտերով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում նաև փոխանցումներ իրականացնել կազմակերպության և Բանկի այլ հաշիվների միջև, ստուգել հաշիվների մնացորդները և հաշվից ստանալ քաղվածքներ: «Մեր նպատակն է հաճախորդ-բանկ հարաբերությունները դարձնել հնարավորինս արդյունավետ, հարմարավետ և անվտանգ: Ծառայության ներդրման առաջին շաբաթների ընթացքում գրանցված արդյունքները խոստումնալից են. թողարկվել և ակտիվորեն գործածվում են շուրջ 300 կորպորատիվ բանկոմատային քարտեր, ինչը նշանակում է, որ ծառայությունը լիովին համապատասխանում է մեր կորպորատիվ հաճախորդների պահանջներին»,- մեկնաբանում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |