Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է Խաչիկ Խաչատուրյանին և Էվի Կալիմնյուին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին և Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին:

Բակո Սահակյանըբարձրէգնահատել հյուրերի ջանքերը` ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարևոր նախաձեռնությունը հետագայում ևս կունենա իր շարունակությունը:

Հանդիպմանը մասնակցում էինԱրցախի Հանրապետության մշակույթինախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---