29 հունիսի 2001 - 23:46 AMT
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
. Ազգային օպերայի եւ բալետի նախկին դիրիժոր Օհան Դուրյանը որոշում է ընդունել աշնանը Հայաստանից հեռանալու մասին: Մեկնելուց առաջ նա հանդես կգա հրաժեշտի համերգով: Մինչ այդ, նա մտադիր է դիմել դատարան վնասների հատուցման եւ գործարար համբավի պաշտպանության հայցադիմումով: Մաեստրոն դժգոհում է իրեն օպերային թատրոնի դիրիժորի պաշտոնից ազատման իր կարծիքով անօրինական որոշման դեմ: Պատասխանող կողմ են հանդիսանալու ՀՀ կառավարությունը եւ մշակույթի նախարարությունը: