Հայաստանի Առաջին լիգայի առաջատար «Արարատը» սկսել է զիջել դիրքերը, թեև շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

Հայաստանի Առաջին լիգայի առաջատար «Արարատը» սկսել է զիջել դիրքերը, թեև շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 25-րդ տուրի հանդիպումները:

«Գանձասար-2»-ը 3:1 հաշվով հաղթեց «Շիրակ-2»-ին, «Փյունիկ-2»-ը առավելության հասավ «Միկա-2»-ի հանդեպ` 1:0:

«Բանանց-2» - «Իմպուլս-2» հանդիպումը 2:0 հաշվով ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով: Իսկ «Արարատը» չկարողացավ դիմակայել «Շենգավիթին» և զիջեց նվազագույն հաշվով, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Չնայած կրած պարտությանը, «Արարատը» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բանանց-2»-ը երկրորդ տեղում է և առաջատարին 5 միավորով է զիջում, իսկ 44 միավորով երրորդ տեղում է «Փյունիկ-2»-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---