ՍԵՎԱՆԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱՃԵԼ Է27 հունիսի 2001 - 23:59 AMT PanARMENIAN.Net - . Բնապահպանության նախարարության տվյալներով, տարվա սկզբից մինչ օրս «Արփա-Սեւան» թունելով 129 միլիոն խորանարդ մետր ջուր է մտել Սեւան: Անցյալ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում թունելով Սեւան է լցվել 207 միլիոն խորանարդ մետր: Այս զգալի տարբերությունը գյուղնախարարության ջրային ենթակառուցվածքների վարչության պետ Ռազմիկ Գրիգորյանը բացատրել է անցյալ տարվա երաշտի հետեւանքներով: Թունելի վերանորոգման աշխատանքները չեն տարվում միջոցների բացակայության պատճառով: «Արմենպրես» գործակալության տվյալներով, կառավարության որոշմամբ այս ամիս Սեւանից ոռոգման նպատակներով բաց թողնվող ջրի քանակությունը հասցվել է 38 միլիոն խորանարդ մետրի, ինչը ավելի քան երկու անգամ շատ է, քան անցած տարվա հունիսին: Լճի ջրի մակարդակը տվյալ պահին կազմում է 1896 մետր 77 սանտիմետր, ինչը 19 սանտիմետրով քիչ է, քան մեկ տարի առաջ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |