15 նոյեմբերի 2010 - 15:18 AMT
Զավեն Անդրիասյանը շախմատի Ռուսաստանի գավաթի եզրափակիչ է դուրս եկել

Նոյեմբերի 14-ին տղամարդկանց շախմատի Ռուսաստանի գավաթում որոշվեցին եզրափակչի մասնակիցները: Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն իր ուժերը կչափի Արտյոմ Տիմոֆեևի հետ (Ռուսաստան):

Կիսաեզրափակիչ հանդիպումներում երկու շախմատիստներն էլ արդեն առաջին պարտիաների արդյունքում որոշեցին իրենց խաղերի ելքը: Զավեն Անդրիասյանն իրեն բնորոշ ոճով այդ առաջնությունում հաղթեց Վլադիմիր Պոտկինին, իսկ Իլդար Խայրուլինը, խաղալով սպիտակ ֆիգուրներով և ունենալով լավ դիրքեր, մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց և զիջեց Արտյոմ Տիմոֆեևին: Երկրորդ պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: