Ջեքսոնի հոխորտանքները ԱՄՆ հայկական լոբբիի հասցեին վկայում են թուրքական լոբբիի և նրա հետնորդների ազդեցության նվազման մասին, հայտարարել է Արամ Համբարյանը![]() 15 նոյեմբերի 2010 - 19:32 AMT PanARMENIAN.Net - «Զարմանալի չէ, որ Թուրքիա զենք առաքող «Լոքհիդ-Մարտին» ընկերության նախկին մենեջեր Բրյուս Ջեքսոնը հանդես է գալիս որպես Անցումային ժողովրդավարությունների նախագծի նախագահ: Ջեքսոնը ձգտում է նվազեցնել ԱՄՆ հայազգի քաղաքացիների ներդրումը ժողովրդավարաության կայացման ու ԱՄՆ շահերի պաշտպանության գործում, ինչը երկրի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը պետք է լինի»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, Ջեքսոնի զայրացած հարձակումները ԱՄՆ հայկական լոբբիի վրա վկայում են թուրքական լոբբի և նրա հետնորդների ազդեցության նվազման մասին Վաշինգտոնում, հայտարարել է Արամ Համբարյանը: Ջեքսոնը հայտարարել է, որ հայկական լոբբին «վատ համբավ» ունի Վաշինգտոնում: «Նրանք արգելափակում են Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, դեմ էին Ֆիլիպ Գորդոնի նշանակմանը Եվրոպայի գծով պետքարտուղարի օգնականի պաշտոնում: Մենք շատ շահագրգիրռ ենք, որ հայ-թուրքական հաշտեցումը կայանա, ինչը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |