Հայ էստրադային երգիչ Արթուր Հակոբյանը, որը հայտնի է «Միստր իքս» մականունով, առաջին անգամ ելույթ կունենա առանց դիմակի:
«Համերգների ժամանակ ավելի լավ է հանդիսատեսին ներկայացնել հին, արդեն սիրված երգերը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:
Նրա խոսքերով, համերգի ժամանակ լինելու է երկու զուգերգ Աննա Մաիլյանի և Հեղինե Ասատրյանի հետ:
Իր բեմական կերպարի հետ կապված` երգիչը նշել է, որ «դիմակն ապրանքանիշի, այցեքարտի նման բան է դարձել» և հույս հայտնել, որ այդ ապրանքանիշը չի խանգարի իրեն հասնել հաջողության:
Արթուր Հակոբյանը հավելել է, որ արդեն երկու տարի է «Միստր իքս» անվանումով գործում է նրա բարեգործական հիմնադրամը, որն աջակցում է երիտասարդ, սկսնակ կատարողներին: