«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՔՆՆԱՐԿԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - . «Հոկտեմբերի 27-ի» գործի դատավարությունը վարող Սամվել Ուզունյանը այսօրվա նիստում հայտարարեց, որ ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի միջնորդությունը չի քննարկվելու: Ինչպես հայտնի է, հանձնաժողովն առաջարկել է քննարկել ամբաստանյալներին ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանիդ ներքին գործերի մեկուսարան տեղափոխելու նպատակահարմարության հարցը:

Դատավորն իր մերժումը հիմնավորեց օրենքի պահանջներով, որը միջնորդելու իրավունք է տալիս միայն դատավարության կողմերին: Ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովն անդպիսին չի հանդիսանում: Տուժած կողմը, որի շահերը ներկայացնում էր փաստաբան Ռուբեն Սահակյանը, համաձայնվեց դատավորի փաստարկների հետ: Մեղադրող կողմը` ի դեմս ՀՀ զինդատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի, նունյպես իր համաձայնութնունը հայտնեց դատավոր Սամվել Ուզունյանի գործողությունների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---