ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին: Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները բոլոր ուղղություններով կայուն զարգանում են եւ բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հայ-գերմանական համագործակցությունը կարեւորվեց նաեւ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են եւ կարեւորեց երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց նաև հայ-գերմանական առևտրատնտեսական արդյունավետ համագործակցության կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում գործում է գերմանական կապիտալով շուրջ 80 ընկերություն եւ կարեւորեց գերմանական գործարար շրջանակների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ինչի համար ստեղծված է բարենպաստ օրենսդրական դաշտ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Շմիդթը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական գործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---