Նոյեմբերի 17-ին տեղի կունենա «Ուսանող-2010» համերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Ուսանողի միջազգային օրվան

Նոյեմբերի 17-ին տեղի կունենա «Ուսանող-2010» համերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Ուսանողի միջազգային օրվան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա «Ուսանող-2010» համերգ-մրցանակաբաշխությունը` նվիրված Ուսանողի միջազգային օրվան:

ԵՊՀ ուսանողական խորհրդիկողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, այլ բուհերի ՈՒԽ-ների ներկայացուցիչներ:

ԱռաջինանգամԵՊՀ ՈՒԽ-ի կողմից մեդալներ կշնորհվեն ֆակուլտետային մրցույթներում հաղթող ճանաչված և միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած ուսանողներին: Ընդ որում` մրցույթում ընդգրկվել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետները` ներառյալ նաև Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը, Իջևանի մասնաճյուղը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---