Նոյեմբերի 17-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը եղել է հոկտեմբերի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով և 517 միավորով զբաղեցնում է 59-րդ տեղը:
ԵԱ խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 13-րդ տեղը, Սլովակիան բարձրացել է 18-րդ տեղը, Իռլանդիան մնացել է 32-րդ տեղում, Մակեդոնիան իջել է 76-րդ տեղը, իսկ Անդորրան մնացել է 202-րդ տեղում:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել 2010 աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1920 միավորով: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1718 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1493 միավոր):