17 նոյեմբերի 2010 - 20:14 AMT
ՀՀ ԱԳՆ. Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձախողման համար

Հայաստանը նոր բանակցություններ Թուրքիայի չի վարել և չի վարում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եթե Թուրքական կողմը անկեղծ է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ, ապա պետք է անի մեկ պարզ բան` վավերացնի և իրագործի երկու երկրների միջև համաձայնեցված և ստորագրված Արձանագրությունները` առանց նախապայմանների: Դա ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է: Եթե Թուրքիան հակադրվի այդ դիրքորոշմանը և ձախողի գործընթացը, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա»,- ասել է Նալբանդյանը: