Հայտարարություն. Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Թուրքիային պատասխանատվության կանչելու նպատակով![]() PanARMENIAN.Net - Միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ կազմված իրավարար վճիռ-քարտեզը միջազգայնորեն հաստատվելու 90-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ կազմված իրավարար վճիռ-քարտեզի ընդունման 90-ամյակը: Տվյալ որոշումը եզակի հնարավորություն է տալիս հայությանը հակադարձել քարոզչական դաշտում թուրք-թաթարների հարվածներին՝ վերականգնելու համար այդ ոլորտում հայության 1988-91թթ. ունեցած նպաստավոր դիրքերը»: Հայտարարության մեջ ասվում է, որ համահայկական քարոզչությունը հարկավոր է կենտրոնացնել հետևյալ քայլերի իրականացման շուրջ. Երևանում գումարել Խաղաղության ու համագործակցության միջազգային վեհաժողով, ինչպես նաև միջազգային գիտաժողով, որին պետք է հրավիրվեն իրավարար վճիռը ստորագրած բոլոր պետությունների ներկայացուցիչներն ու մասնագետները: Բացի այ, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պատասխանտվության կանչելու համար Արմենոցիդ իրականացրած Թուրքիային հայ ժողովրդի կրած բոլոր կուրստները փոխհատուցելու ու հայ-թուրքական սահմանը ճշտելու հարցով: «Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական հաղթանակը հանդիսացող նոյեմբերի 22-ը պետք է հայտարարել Հայրենասիրության ու համահայկական տոն»,-ասվում է միջկուսակցական խորհրդակցություններին մասնակցող կուսակցությունների հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |