Արթուր Աբրահամն ու Կարլ Ֆրոչը եզրափակիչ մամլո ասուլիսում վստահություն են հայտնել, որ հաղթելու են![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխարհի նախկին չեմպիոններ Արթուր Աբրահամի ու Կարլ Ֆրոչի եզրափակիչ մամլո ասուլիսը: Ինչպես հայտնում է fightnews.com-ը, մամլո ասուլիսի ժամանակ բրիտանացին շատ հանդարտ էր, իսկ Աբրահամը լավ տրամադրություն ուներ: Հայ բռնցքամարտիկը նշել է, որ երկու լավ օր է անցկացրել Հելսինկիում: «Ես լավ տրամադրություն ունեմ, այստեղ մի քիչ ցուրտ է, դա լավ է մարմնի համար: Ես լավ եմ նախապատրաստվել մենամարտին»,-ասել է Աբրահամը: Ֆրոչը նույնպես իր ուրախությունն է հայտնել, որ գտնվում է Հելսինկիում: «Յուրաքանչյուր մենամարտի ժամանակ ես ռինգ եմ դուրս գալիս հաղթելու համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերցնեմ WBC գոտին, նույնիսկ եթե ստիպված լինեմ նրա ողերը ջարդել»,-ասել է Ֆրոչը: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հելսինկիում Super Six մրցաշարի երրորդ փուլի շրջանակներում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |