Ղարաբաղցիների մեծամասնությունը սատարում է հայ-թուրքական գործընթացը սառեցնելու վերաբերյալ Երևանի որոշմանը![]() 25 նոյեմբերի 2010 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ բնակչության մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիային և սատարում է հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին Հայաստանի նախագահի որոշմանը (84 տոկոս): Ըստ ԼՂՀ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցմանը, ղարաբաղցիների մեծամասնությունը գտնում է, որ քանի որ Թուրքիան ունակ չէ վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները, Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ դժվար կլինի ավարտին հասցնել: «Ղարաբաղի բնակչության մեծ մասը վստահ է, որ Թուրքիայի կողմից Արձանագրությունների ստորագրման հետ կապված դժվարություններն ընդամենը պատրվակ էին Անկարայի համար»,-ասվում է հարցման արդյունքներում: Այնուամենայնիվ, ղարաբաղցիների 80 տոկոսը խորապես համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, Հայաստանի տնտեսությունը կշահի միջազգային առևտրից, իսկ Հայաստանը կմոտենա Եվրոպային (61 տոկոս): Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |