Հարցում. ԼՂՀ բնակչության մեծամասնությունը դեմ է այն քայլերին, որոնք մեծ զիջումներ են ենթադրում Ադրբեջանին![]() 25 նոյեմբերի 2010 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բնակչությունը (68 տոկոս) առավել իրազեկ է ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի մասին, քան Հայաստանի բնակչությունը (50 տոկոս): Այդ մասին են վկայում վերջերս ԼՂՀ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները: «Ղարաբաղցիները դրական են վերաբերվում այն միջոցներին, որոնք կնպաստեն շփումների ամրապնդմանը Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև: Նրանք նաև դրական են վերաբերվում Ղարաբաղի կարգավիճակի իրավական որոշմանը՝ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որպես խաղաղության համապարփակ գործարքին ձեռնամուխ լինելու վերջնական քայլ»,-ասվում է հարցման արդյունքներում: Այնուամենայնիվ, Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը դեմ է Ադրբեջանին մեծ զիջումներ ենթադրող քայլերին, հատկապես՝ տարածքների հանձնմանը: Ըստ հարցման արդյունքների, ղարաբաղցիները կտրականապես դեմ են ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձին Ղարաբաղի մերձակա շրջաններ: Նրանք այնքան էլ դրական չեն վերաբերվում անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում խաղաղապահ գործողություններին, վստահության միջոցների ամրապնդմանն ու, որպես անվտանգության ու ինքնակառավարման ապահովման մաս, Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակին: Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |