Խաղաղությունը Ղարաբաղում միասնական ու ազատ Եվրոպայի գրավականն է, գտնում է Եվրախորհրդարնի նախագահը![]() ![]() PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու կայուն հանգուցալուծման, անհնար է ասել, որ մենք ապրում ենք միասնական ու ազատ Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա նշել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնման հիմնական նպատակն է կայունություն բերել Արևելյան Եվրոպայի տարածաշրջան: «Իսկ ինչ վերաբերում է անջատված տարածաշրջաններին՝ Մերձդնեստրին, Աբխազիային, Հարավային Օսեթիային, կարող եմ միայն հիշեցնել, որ ԵՄ-ն միանշանակ սատարում է Մոլդովայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Առանց այդ խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման, մենք չենք կարող խոսել այն մասին, որ ապրում ենք ազատ ու միասնական Եվրոպայում»,-ասել է Բուզեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |