Սամվել Պետրոսյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ![]() 25 նոյեմբերի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Սամվել Պետրոսյանը կգլխավորի «Շիրակ» ֆուտբոլի ակումբը: 56-ամյա մասնագետը մեկ տարվա պայմանագիր է կնքել: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ակումբի մամլո ծառայությունում: Այս տարի ակումբը, որը գլխավորում էր Վարդան Բիչախչյանը երկրի առաջնությունում վաստակեց 10 միավոր՝ հայտնվելով վերջին, 8-րդ տեղում: Սակայն ՀՖՖ որոշմամբ, «Շիրակը» կշարունակի հանդես գալ Բարձրագույն լիգայում: Սամվել Պետրոսյանն իր մարզչական գործունեությունը սկսել է 1980թթ., 1992թ. ՀՀ առաջին առաջնության ժամանակ նա մարզել է «Կիլիկիային» և եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Մարկարովի օգնականը: 2006-2007թթ. որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ դարձավ երկրի չեմպիոն, նրա ղեկավարությամբ «Գանձասարը» 2008թ. դարձավ բրոնզե մրցանակակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |