Ռուբեն Գաբրիելյան. Իմ ստեղծագործություններով ես կցանկանայի մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում

Ռուբեն Գաբրիելյան. Իմ ստեղծագործություններով ես կցանկանայի մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 25-ին կայացել է հայ նկարիչ Ռուբեն Գաբրիելյանի ցուցահանդեսի բացումը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ բոլոր նկարները ստեղծվել են վերջին տարիներին: «Իմ աշխատանքներում ես արտահայտել եմ իմ ընկալումն Աստվածաշնչի վերաբերյալ, իմ վերաբերմունքը նրա հանդեպ: Այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, հատկապես մեր երկրում, շատ զայրացնում է ինձ: Խոսել չեմ կարող, բայց կարող եմ արտահայտել իմ մտքերը նկարների միջոցով»,- ասել է նա:

«Ես այս ցուցահանդեսը կանվանեի «Նախազգուշացում», քանի որ հասարակության անկումն այն աստիճանին է հասել, որ չեմ կարող հանգիստ նայել թե ինչ է կատարվում»,- ասել է նկարիչը:

Նկարչի խոսքերով, հավաքածուի ամենավառ նմուշը «Ժողովրդավարություն» անունով աշխատանքն է: «Իմ ստեղծագործություններով ես կցանկանային մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում»,- ասել է նա:

Ցուցահանդեսի մասին իր կարծիքը հայտնեց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը՝ նշելով, որ Ռուբեն Գաբրիելյանը իր գործի մեծ վարպետ է: «Արմատներով Արցախից, ծնունդով Բաքվից նկարիչը զուգահեռներ է անցկացնում Արցախի և Քրիստոսի տանջանքների միջև: Այս հավաքածուն արտահայտում է հեղինակի ամբողջ ցավն ու բոլոր ապրումները»,-հավելել է Սարգսյանը: Ցուցահանդեը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---