Հայ ժողովուրդն այսօր նույնքան զգում է Մոնթե Մելքոնյանի կարիքը, որքան ղարաբաղյան պատերազմի տարիներին![]() 25 նոյեմբերի 2010 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդն այսօր զգում է Մոնթե Մելքոնյանի կարիքն այնպես, ինչպես ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը: Մամլո ասուլիսը նվիրված էր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան: Ենիգոմշյանն ասել է, որ Մոնթեն միշտ անտարբեր է եղել նյութական արժեքների հանդեպ: «Գլխավոր հարցը Մոնթեի համար միշտ եղել է հայ ժողովրդի ինքնորոշման հարցը, այսինքն, պատմականորեն Հայաստանին պատկանող բոլոր հողերը վերադարձնելու հարցը, որպեսզի հայկական Սփյուռքը կարողանա վերադառնալ հայրենիք»,-ասել է նա: Այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 53 տարեկան:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |