WikiLeaks. Իրանին C-300 տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար29 նոյեմբերի 2010 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար: Այդ մասին հայտնի է դարձել նոյեմբերի 28-ին WikiLeaks կայքի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերից: Գաղտնի փաստաթղթերի համաձայն, նման բովանդակությամբ հեռագիր ուղարկվել է 2009-ի նոյեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի գրասենյակից Իսրայելի ՊՆ առընթեր ազգային պաշտպանության խորհրդական Ամոս Գիլադին: 2009-ի նոյեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ-ից հեռագիր է ուղարկվել պետքարտուղարին, որում խոսվել է այն մասին, որ Ամոս Գիլադը Մոսկվայից ուղերձ է ստացել Ռուսաստանին անօդաչու ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքով, որի դիմաց Կրեմլը կհրաժարվի Իրանին տրամադրել S-300 ԶՀՀ: Ռուսները պատրաստ են նաև վճարել միլիարդ դոլար այդ ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիայի մասին տեղեկատվության համար: Այդ ժամանակ Ամոս Գիլադն ԱՄՆ ՊՆ-ին ուղղված իր ուղերձում հատուկ ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ չէ Ռուսաստանին փոխանցել անօդաչու ինքնաթիռների արտադրության ամենանոր տեխնոլոգիան, քանի որ այն շատ շուտով կհայտնվի չինացիների ձեռքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |